|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ամուլսարի հանքավայրի վերաբերյալ արտասահմանյան ընկերության իրականացրած փորձաքննության եզրակացությունն արդեն պատրաստ է։ Քննչական կոմիտեն արդեն ստացել է այն, և դա քրեական գործի շրջանակներում ապացույցներ ձեռք բերելու մի մաս է համարվում. խորհրդարանում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։
Ըստ նախարարի` եզրակացության հիման վրա Քննչական կոմիտեն գնահատական կտա։ Եթե եզրակացությունը բացասական լինի, և եթե այդ կազմակերպության գործունեության արդյունքում բնապահպանական վտանգներ լինեն, մասնավորապես` ջրային ռեսուրսներին, ապա կառավարությունն իրավական գործընթաց կսկսի ընկերության գործունեությունը դադարեցնելու նպատակով:
Ինչ վերաբերում է եզրակացության արդյունքին, ապա, նախարարի հավաստիացմամբ, հունիսի վերջին կլինի վերջնական եզրակացությունը, և հանրությունը կտեղեկանա այդ մասին։