Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Հայաստանում գրանցվելու է այս պահի դրությամբ 109-րդ կուսակցությունը: Այս մասին այսօր` սեպտեմբերի 7-ին, «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցող` «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր համագումարում հայտարարեց «Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանը:
«Մենք այստեղ հավաքվել ենք, որպեսզի գրանցենք Հայաստանում հերթական` այս պահի դրությամբ 109-րդ կուսակցությունը: Հայաստանում ինչ տեսակի կուսակցություն ասես կա, սակայն մեծ տարբերություն դրանց մեջ չկա: Սա Հայաստանի հերթական բուտաֆոր, դեկորատիվ կուսակցությունն է, քանի որ Հայաստանի քաղաքական դաշտը վերջին 30 տարվա ընթացքում եղել է դեկորատիվ, թատրոն է եղել, որտեղ եղել են բազմաթիվ դերասաններ»,-ասաց նա:
«Ադեկվադ» կուսակցության հիմնադիր համագումարում ներկայացվելու են կուսակցության ծրագիրը և հռչակագիրը, ներառյալ՝ գործունեության հիմնարար սկզբունքները, նպատակները և ուղղությունները: