կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-20 12:43
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔԿՀ-ներում եղանակ, վարչակազմի հետ հարաբերություններ ստեղծողները անցյալում են. ՔԿԾ պետ

ՔԿՀ-ներում եղանակ, վարչակազմի հետ հարաբերություններ ստեղծողները, դրության տերը, կոռուպցիոն սխեմաներ ապահովողները այլևս անցյալում են՝ ըստ Yerkir.am-ի տարեվերջյան ասուլիսին ասաց քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը՝ անդրադառնալով մշտապես շրջանառվող թեմային՝ «զոն նայողների» ինստիտուտի առկայությանը։

Քրեակատարողական հիմնարկներում  լուծված է գերբեռնվածության խնդիրը, ակտիվ պայքարում են ՔԿՀ-ներում արատավոր երևույթների դեմ՝ հավաստիացրեց Գոյունյանը. «Ինձ էլ են լուրեր հասել, որ քրեակատարողական հիմնարկներում առանձին «ծառայությունների» համար գանձվել են գումարի կայուն դրույքաչափեր՝ այսպես կոչված «ստավկաներ»։ Օրինակ՝  հասարակության մեջ լուրեր են տարածված եղել, որ հասանելիքից ավելին կարճատև տեսակցության համար դրույքաչափը կազմել է 100 դոլար, երկարատև տեսակցության դրույքաչափը 300 դոլար, դրույքաչափեր են եղել նույնիսկ մարմնավաճառների ծառայության համար 300 ԱՄՆ դոլարի սահմաններում, իսկ ունևոր խավի համար մինչև 1000 ԱՄՆ դոլարի սահմաններում։ Գումարներ են սահմանվել նաև տույժ չնշանակելու կամ նշանակված տույժը ժամանակից շուտ հանելու համար»։

Հայաստանի 12 քրեակատարողական հրիմնարկները, նախատեսված են 5346 անձի պահման համար, սակայն այսօր կալանավորված և դատապարտված է 2230 անձ, նրանցից 1028 կալանավոր են, 1202-ը՝ դատապարտյալ:

Վերջինս  քրեակատարողական ծառայության պետի պաշտոնը ստանձնել է այս տարվա հուլիսի 11-ից: Արդարադատության գեներալ-մայոր լինելով՝ 4 դստեր ծնող ու 5 թոռան պապիկ, ասաց՝ երբեք ներքաշված չի եղել մութ գործերում:

«Նախապես փարատեմ մի շարք կասկածներ: Իմ նախկին պաշտոները կամ կապերը որևէ ազդեցություն չունեն և չեն կարող ունենալ իմ գործունեության վրա: Ես ոչ մեկի մարդը չեմ եղել: Ես գործի մարդ եմ: Երբեք կաշկանդվածություն չեմ ունեցել և հետագայում էլ չեմ կարող ունենալ: Գործարարությամբ չեմ զբաղվել, մութ գործարքներում ներգրաված չեմ եղել»,-նշեց Արթուր Գոյունյանը: