Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օգոստոսի 23-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը: Ամփոփվեց ՀՀ կառավարության, նախարարությունների, պետական այլ գերատեսչությունների կողմից ստացված հանձնարարությունների կատարման արդյունքը: Ստորաբաժանման ղեկավարներին Աշոտ Սիմոնյանը հորդորեց բոլոր ոլորտներում հանդես բերել սեփական մոտեցում, աշխատանքների կառավարման նախաձեռնողականություն:
«Չպետք է սպասենք, թե ղեկավար մարմիններից ինչպիսի հանձնարարականներ են տրվում եւ, ըստ այդմ, դառնանք դրանց կատարողները, այլ յուրաքանչյուրս պետք է ուղղորդող դեր ունենանք եւ պատասխանատվություն կրենք մեր ոլորտների նկատմամբ»,-ասաց մարզպետը:
Անդրադարձ եղավ նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականներին: Գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Յու. Ազատյանը ներկայացրեց գյուղատնտեսական նոր ծրագրերի վերաբերյալ իրենց քննարկումներն ու առաջարկները: Մասնավորապես առանձնացվեց նոր, ինտենսիվ այգիների հիմնման անհրաժեշտությունը, նշվեց դրա հետ կապված ֆինանսա-տնտեսական վերլուծությունը: Մարզպետը հանձնարարեց այս առումով ներկայացնել տնտեսական մանրակրկիտ վերլուծություն եւ հիմնավորում:
Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Ա. Պետրոսյանին էլ հանձնարարվեց վերստին անդրադառնալ բժշկական հաստատությունների կառավարման նոր եղանակների վերլուծությանն ու արդյունավետ առաջարկներ ներկայացնել:
«Բուժհաստատությունները մարզպետարանի ենթակայության են, եւ այդ համակարգի առողջացումը մեր առաջնային ու կարեւորագույն խնդիրներից է»,-ասաց մարզպետը եւ հորդորեց կադրային, կազմակերպչական ու մասնագիտական ճիշտ քաղաքականություն վարել:
Անդրադարձ եղավ նաեւ մարզում առկա սնանկ ճանաչված կազմակերպությունների, Վարդենիսի դպրոցի գազամատակարարման, համայնքների բյուջեներում «Այլ սոցիալական նպաստներ» հոդվածի կիրառման խնդիրներին եւ այլ հարցերի: Նշված քննարկումների վերաբերյալ մարզպետի կողմից տրվեցին նոր հանձնարարականներ: