Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկման էր դրվել «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի հեղինակը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն է: Նա առաջարկում է, որ վճարովի հիմունքներով սովորողներն ուսման վարձը կարողանան վճարել ըստ կիսամյակների կամ ամիսների:
Տիգրան Ուրիխանյանը հիշեցրեց, որ ԱԺ 6-րդ գումարման խորհրդարանը պետք է այս փոփոխությունն ընդուներ, բայց ընդամենը մի քանի պատգամավորների բացակայության պատճառով այդ նախագիծը չընդունվեց:
«Այժմ այս փոփոխությամբ առաջարկում ենք` որպես պարտադիր պահանջ սահմանել բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման վարձի ամսական վճարման հնարավորությունը: Օրինագծի ընդունումը հնարավորություն կտա որոշակիորեն մեղմելու վճարովի համակարգում սովորող ուսանողների ուսման վարձի վճարման հետ կապված ֆինանսական դժվարությունները: Չափազանց պահանջված նախաձեռնություն է սա. ուսանողներին առավել հեշտ է ուսվարձը մասնատված կերպով վճարելը, քան մեկ կամ երկու անգամով»,- ասաց պատգամավորը:
Նախագիծը դրական եզրակացություն ստացավ և մտավ ԱԺ լիագումար նիստի օրակարգ: