|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Արցախը պատրաստ է Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացմանը: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգոր Մարտիրոսյանը:
«Միասնության ջահը կվառվի օրեր անց՝ օգոստոսի 6-ին:
Մարզամշակութային հագեցած միջոցառումներ, որոնք այս օրերին վկայելու են մեր ամբողջականության, ազգային արժեքներին ու ավանդույթներին հավատարմության մասին:
Համահայկական 7-րդ ամառային խաղերի նախապատրաստական աշխատանքներն ավարտվում են: Ս. Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում էլ շարունակվում են գեղարվեստական, տոնական ծրագրի փորձերը»,-գրել է նա:
Հայաստանի Հանրապետություն-Արցախ-Սփյուռք եռամիասնության խորհրդով Համահայկական 7-րդ ամառային խաղերը կընթանան օգոստոսի 5-17- ը:
Բացման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 6- ին՝ Ստեփանակերտի գլխավոր մարզադաշտում, փակումը կկայանա օգոստոսի 17- ին՝ Երևանի Ազատության հրապարակում: Խաղերի կարգախոսն է՝ «Միասնություն՝ սպորտով»: