կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-08-01 18:34
Քաղաքական

«Իմ քայլը» խմբակցությունում կան տարբեր դիրքորոշումներ Ստամբուլյան կոնվենցիայի հոդվածների մեկնաբանության շուրջ. նախարար

«Իմ քայլը» խմբակցությունում կան տարբեր դիրքորոշումներ Ստամբուլյան կոնվենցիայի հոդվածների մեկնաբանության շուրջ. նախարար

Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները և արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քննարկել են Ստամբուլյան կոնվենցիան: Հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ հանդիպման հիմնական թեման եղել է Ստամբուլի կոնվենցիայի վավերացման հարցը։ «Պատգամավորներն ուսումնասիրել են կոնվենցիան, իսկ արդարադատության նախարարության ներկայացուցիչները պատասխանել են կոնվենցիայի և դրա առանձին դրույթների վերաբերյալ պատգամավորների հարցերին։ Ինչ վերաբերում է նրան, որ պատգամավորներն իրար հակասող կարծիքներ ունեն փաստաթղթի մասին, նախարարն ասաց․«Ես չեմ ասի, որ դա տարաձայնություն է։ Կան տարբեր դիրքորոշումներ հոդվածների մեկնաբանության։ Մենք դեռ նոր ենք սկսել խոսել էս թեմայով։ Կարծում եմ՝ նորմալ կլինի», – ասաց Բադասյանը։