Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը hուլիսի 30-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յացեկ Չապուտովիչի (Jacek Czaputowicz) հետ։
ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնեցին, որ կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Լեհաստանի հարաբերությունների ներկա մակարդակը՝ ընդգծելով փոխգործակցության հետագա խորացման և ընդլայնման անհրաժեշտությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, մասնավորապես` անդրադարձ կատարվեց բարձր մակարդակի այցերին և առևտրատնտեսական կապերին։ Զրուցակիցներն առանձնակի կարևորել են ԵՄ ԱլԳ շրջանակներում համագործակցությունը և ԱլԳ հաջորդ տասնամյակի գործունեության համար նոր օրակարգի մշակման նպատակով համատեղ աշխատանքը։
Սամվել Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո իշխանությունների կողմից իրականացվող բազմաբնույթ և խորը բարեփոխումները, ՀՀ գործընկերներից ակնկալվող աջակցության ոլորտները։ Այս համատեքստում, կարևորվել է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի շուտափույթ վավերացումը Եվրոպական միության բոլոր անդամ երկրների կողմից և դրա լիարժեք իրականացումը։
ՀՀ դեսպանը ԼՀ արտգործնախարարին ներկայացրել է ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի շուրջ վերջին զարգացումները։
Յացեկ Չապուտովիչը ԼՀ կառավարության անվերապահ աջակցությունն է հայտնել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ Մինսկի խմբի համանախագահության՝ միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափի շրջանակներում։