կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-27 16:41
Հասարակություն

Միասնականութիւնը ուժ է. Թեհրանի Սկաուտները կրկին միասին՝ Արարատ-ում

Միասնականութիւնը ուժ է. Թեհրանի Սկաուտները կրկին միասին՝ Արարատ-ում

Հինգշաբթի յուլիսի 25-ին, երկար տարիներ դադարից յետոյ, Թեհրանում աշխատող Սկաուտական միութիւնները կրկին միաւորւեցին՝ Հ. Մ. «Արարատ» Կազմակերպութեան յարկի տակ, հայտնում է alikonline.ir-ը։ 

Աշխատանքի կազմակերպման նպատակը սկաուտների միասնութեան վերահաստատումն էր, որին մասնակցում էին Հ.Մ.Ա.Կ.-ի, Հ.Մ «Սիփան», Հ.Մ. «Նայիրի» եւ Հ.Բ.Ը.- Միութիւնների բոլոր աստիճանաւոր- սկաուտները:

Օրւայ սկզբում կատարւեց աշխատանքի բացման արարողութիւնը, որի ժամանակ սկաուտները երգեցին՝ Յառաջ նահատակ երգը, այնուհետեւ բոլոր միութիւնների սկաուտները միմեանց հետ ծանօթացան:

Օրւայ առիթով դասախօս էր հրաւիրւել Իսլ. Խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ դոկտ.Կարէն Խանլարեանը

Դոկտ. Կարէն Խանլարեանը սկզբում համապարփակ ներկայացրեց Իրանի եւ Հայաստանի տարածաշրջանի շուրջ զարգացումները, որից յետոյ սկաուտներին առիթ տրւեց պատգամաւորին ուղղելու իրենց յուզող հարցերը:

Հանդիպումն ընթացաւ հարց ու պատասխանի ձեւաչափով, ինչի շնորհիւ, այն առաւել արդիւնաւէտ ստացւեց:

Սկաուտների հարցերը վերաբերւում էր Իրանի եւ Հայաստանի շուրջ զարգացումների, համալսարանական կրթութեան եւ իրանահայ համայնքին:

Օրւայ վերջում սկաուտները միասնաբար պատրաստեցին՝ օջախ եւ ընթրեցին, այնուհետեւ միասնաբար մասնակցեցին խարոյկին, ինչն էլ ոգեւորեց նրանց:

Միասնական աշխատանքը աւարտւեց ուրբաթ առաւօտեան, փակման արարողութեան ժամանակ Հ.Մ.Ա.Կ.-ի սկաուտապետի միջոցով, քոյր միութիւններին յանձնւեց Սկաուտական յուշանւէրներ:

Վերջում բոլոր սկաուտները միասնաբար մէկ օղակի շուրջ հաւաքւելով կանչեցին՝ «Միասնականութիւնը ուժ է» կանչը:

Հ.Մ.«Արարատ»Կ