Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Հանրային խորհուրդը կառավարությանը կոչ է անում զերծ մնալ Ստամբուլի կոնվենցիայի վավերացումից: Հանրային խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանը նշել է, որ 2017թ. Հայաստանն արդեն ընդունել է դրույթներ ընտանեկան բռնության կանխարգելման մասին, այդ պատճառով աննպատակահարմար է ընդունել կոնվենցիա, որը կասկածելի դրույթներ է պարունակում:
«Չի կարելի ամեն մի միջագային փաստաթուղթ ստորագրել՝ ժողովրդավար թվալու համար: Եղել են դեպքեր, երբ փաստաթղթերի ստորագրումը պայմանավորված է եղել գրանտներով կամ այլ գործոններով: Սակայն պետք է հաշվի առնել հասարակական շահը»,- նշել է նա:
Խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը հավելել է, որ անթույլատրելի է ընդունել կոնվենցիա, որն իր մեջ ռիսկեր է պարունակում, եւ անհրաժեշտ է հավելյալ քննարկումներ անցկացնել:
Իր հերթին, Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը նկատել է, որ այդ դեպքում մենք կբախվենք իրավիճակի հետ, երբ մարդկանց պատասխանատվության կենթարկեն մեր երկրի կամ համաշխարհային պատմությունից օրինակներ բերելու համար:
«Մենք արդեն ընտանեկան բռնության դեմ պայքարի մասին օրենք ենք ընդունել, սակայն չհասկացանք՝ ինչ արդյունքների այն հանգեցրեց»,- ասել է նա: