|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հայտնել է, որ մեկնում է Ռուսաստան Կանտեի ավիաբազայից: Նրա խոսքով` ինքը կվերադառնա հուլիսի 25-ին. հայտնում է Minval.az-ը:
Նշվում է, որ նրա տան մոտ ներկայումս հավաքվել են նրա կողմնակիցները:
Աթամբաևը նախկինում երեք անգամ չի ներկայացել երկրի ՆԳՆ` հարցաքննության, այն բանից հետո, երբ նրան հունիսի 27-ին զրկեցին անձեռնմխելիությունից:
Ըստ տեղական ԶԼՄ-ների` Աթամբաևի քաղաքական հետապնդումը տեղի է ունենում ներկայիս նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ նրա վեճի ֆոնին: Ավելի վաղ հատուկ պատգամավորական հանձաժողովը նրա դեմ 6 մեղադրանք էր ներկայացրել:
Խորհրդարանականների վարկածով՝ Աթամբաևը մեղավոր է Բիշքեկի ջերմաէլեկտրակայանի արդիականացման ժամանակ կոռուպցիայի, հողատարածքների ապօրինի վերափոխման և մի շարք այլ ապօրինի գործողությունների մեջ: