Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Իրատես»-ը գրում է. «Գունավոր հեղափոխությունների ամենամեծ հմայքն այն է, որ կարողանում է ամեն բան գլխի վրա շուռ տալ` ոչ մի բանի առջև չկանգնելով, և իր ցանկացած քայլ ներկայացնել որպես «դարի նվաճում», որ արվել է հանուն դեմոկրատիայի, ազատության, մարդու իրավունքների համար մղվող սրբազան պատերազմ է:
Որտե՞ղ է անցել այդ դպրոցը Նիկոլ Փաշինյանը. որ ոչ մի բանի առջև չկանգնելով հեղափոխության ողջ մարշալ պլանը կյանքի է կոչում` առանց բարոյական դույզն իսկ ներհայացի: Վերջին երկու օրերին, անգամ իր նկատմամբ Իջևանում ցուցանված տեկտոնական անհնազանդության առաջին լուրջ հակազդեցություններից հետո, նա շարունակում է հավատարիմ մնալ «սորոսյան» արժեքներին:
Այսպես, նախորդ օրը ԵՊՀ-ում. կանոնակարգի ամենակոպիտ խախտումներով լուծարվեց ուսանողների հետ աշխատանքի կենտրոնը, որովհետև հիշյալ կենտրոնն ուներ 1/3 հնարավորություն` ԵՊՀ խորհրդի որոշումներին համաձայնություն չտալու, որպեսզի սեփականաշնորհվի Բյուրականի գիտաարտադրական «հանգույցը», և հարմարավետ «տեղակայվի» խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանի «գրպանում», կենտրոնի նոր ղեկավար դառնա սորոսականներից ամենակարկառունը` «Ռեստարտի» Դավիթ Պետրոսյանը, իսկ որ ամենակարևորն է, ռեկտոր դառնա սորոսական փողերով գերեզմանների մասին գրքեր գրած «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը:
Ասել է՝ կրթական ոլորտի «ալֆան» և «օմեգան»՝ ԵՊՀ-ն, այդ կենտրոնի լուծարմամբ, մեկընդմիշտ «պաշարվեց», երկրում առանց այն էլ հեղափոխությամբ լրջորեն դեգրադացված մենթալ պլանն էլ ավելի դեգրադացնելով՝ նախապատրաստելով Ստամբուլյան կոնվենցիային:
Ընդ որում, իջևանյան «հայրենի օջախում» տեղի ունեցածից դասեր քաղելու փոխարեն (այն, ի դեպ, շղթայական էֆեկտով առաջիկայում տարածվելու է մնացած մարզերով՝ ամեն տեղ ունենալով իր «սպեցիֆիկ» անտինիկոլիզմի դրսևորումները, առաջիկայում արդեն Սևանում՝ լճի ու «հարակից» խնդիրների հետ կապված ճամփան կփակվի), Նիկոլի վարչակազմը, որը հենց փողոց փակելով է հասել ԵՊՀ-ի, պառլամենտի, կառավարության «փակմանն» ու իր պատկերով «բացելուն», կրկին ստիպված կլինի ոստիկանական կենդանի պատնեշներ կանգնեցնել «իմ ժողովրդի» առջև՝ բոլոր հետևանքներով հանդերձ:
Սակայն այդպես երկար շարունակել հաստատապես անհնար կլինի, մանավանդ որ «թեժ աշունը» կարծես տեղափոխվում է թեժ ամառ»:
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: