|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկա օրերին ԱԳՆ-ում վարչապետ Փաշինյանը ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ փակ հանդիպում է ունենալու, որի ձեւաչափի եւ քննարկվող հարցերի շրջանակների մասին թերթի աղբյուրին ոչինչ չէր հաջողվել պարզել:
Հանդիպումն այն աստիճան կոնֆիդենցիալ է լինելու, որ անգամ աշխատակազմի համապատասխան վարչությունները իրազեկված չեն դրա մասին: Տեղեկություն կա, որ այդ քննարկման մասնակիցների կազմն անձամբ Փաշինյանն է որոշել, քանի որ խուսափում է ավելորդ սլիվներից:
Թերթին հաջողվել է միայն պարզել, որ խորհրդավոր խորհրդակցության հրավիրյալների թվում է նաեւ պաշտպանության նախարարը:
Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին, ով որոշակի ճշտումներից հետո ասաց հետեւյալը. «Առաջիկա շաբաթվա մեջ նման բան չի նախատեսվում»:
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: