կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-15 23:43
Հասարակություն

Վտանգված է մերձ հալիձորյան անտառի հնավայրը. ահազանգ

Վտանգված է մերձ հալիձորյան անտառի հնավայրը. ահազանգ

Փորձագետ Վազգեն Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգում է.

«Հայեր ջան՝ SOS !!!!!
Վտանգված է մերձ հալիձորյան անտառի՝ հնավայրը, որը թվագրված է մ.թ.ա 4 - րդ հազարամյակով.
Հնավայրի հենց մեջտեղում՝ Խրիմյան Հայրիկի Սյան մոտ, որոշել են՝ ուտուշ - խմուշի «օբեկտ» կառուցել.
Հենց այն վայրում, որտեղ կան բազմաթիվ տնատեղիների ավերակներ և դամբարաններ, տարբեր կառույցներ, քարային՝ ճարտարապետական դետալներ...
Հնավայրը արդեն իսկ հայտնի է՝ ողջ աշխարհին - Ալեքսանդր Տրոֆիմով, Գրեմ Հենկոկ, Սանտա ֆայա, Ալեքսանդր Պրովդիվցև, Ելենա Գիենկո, Գագիկ Քարամյան և այլն, այն գիտնականերն են, որ վերջին 10 տարիների ընթացքում եղել են՝ հնավայրում և մեզ հետ համատեղ կատարել բազմածավալ հետազոտական աշխատանքներ.
Նկարահանվել են, բազմաթիվ ֆիլմեր և ռեպորտաժներ.
2018 թ - ի հնավայրի մասին պատմող ֆիլմը ապահովել է միլիոնավոր դիտումներ / նկարահանված «Ռեն« թիվի հեռ. ընկ. կողմից /, այս տարի նունպես նախատեսվում է նկարահանումներ, այլ ռուս, հեռ. ընկերության կողմից.
Արդեն իսկ ունենք նախնական պայմանավովածություն՝
աշխարհահռչակ եգիպտագետ՝ Ռոբերտ Շոխի հետ՝ հաջորդ տարվա գիտահետազոտական այց հալիձորյան հնավայր և այլն. 
Հայեր՝ ջան խնդրում եմ արձագանքել, պատասխանատուներ ջան, որ դեռ՝ ջան եք, դուք ևս...
Հիշենք.
Առանց անցյալի՝ մարդը, կամ՝ ազգը պարտադրցած է կործանման...»: