Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Արմեն Սարգսյանը չի շտապում ԱԺ ներկայացնել ՍԴ անդամի թեկնածուին, նախագահի ստեղծած խորհրդատվական հանձնախումբը դեռ շաբաթներ առաջ «քննել է» 5 թեկնածուի, և տեղեկություններ կան, որ երաշխավորելու է իշխանություններին մերձ փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը:
Սակայն Սարգսյանի մամուլի խոսնակը հայտնեց, որ Ֆրանկոֆոնիայից հետո նախագահը մեկ անգամ ևս կհանդիպի թեկնածուների հետ, ապա կկողմնորոշվի: Թե երբ, ժամկետ հայտնի չէ: Կամ պետք է հոկտեմբերի 23-ին մեկնարկող քառօրյայի ընթացքում ներկայացնի, կամ դեկտեմբերի ընտրություններից հետո՝ արդեն նոր ԱԺ-ին: Հոկտեմբերին լինելու է ԱԺ աշնանային նստաշրջանի վերջին քառօրյան: Եթե վարչապետը, իր խոստման համաձայն, մինչև հոկտեմբերի 16-ը հրաժարական տա, ապա երկշաբաթյա ժամկետից հետո ԱԺ-ն կլուծարվի: Ի դեպ, ասում են՝ Արմեն Սարգսյանը ձգձգում է թեկնածու ներկայացնելը, որ ՍԴ-ում նոյեմբերի 6-ին քննվի իր հայցը:
Նա ձգձգում է նաև հոկտեմբերի 2-ին ընդունված օրենքի հաստատման հարցը»,- նշեց նա»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում