Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժամանակը» գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ, այդ թվում՝ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, Հայկ Գեւորգյանը, Գեւորգ Պապոյանը, Արգիշտի Մեխակյանը, Տիգրան Կարապետյանը եւ Կարեն Համբարձումյանը ներկայացրել են օրենսդրական մի նախագիծ, որի նպատակը նոր իշխանությանը մերձ օլիգարխիայի բիզնես շահերի առաջմղումն է:
Մասնավորապես՝ նրանք առաջարկում են փոփոխություն կատարել «Աշխարհագրական նշումների մասին» օրենքում: Այս փոփոխության ընդունման դեպքում Հայաստանում հնարավոր կլինի մի քանի «Ջերմուկ» կամ «Բջնի» անվանումով հանքային ջրերի արտադրողներ ունենալ: Այսինքն, օրինակ, Խաչատուր Սուքիասյանը կկարողանա իր «Սիլ» հանքային ջուրը անվանել «Բջնի», կամ տասնյակ ընկերություններ կկարողանան «Ջերմուկ» անվանումով հանքային ջուր արտադրել:
Բնականաբար, այս նախաձեռնությունը հիմնավորվում է մրցակցային իրավիճակի բարելավում եւ այլ ճոռոմ ձեւակերպումներով»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: