|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ԱԱԾ-ն պարզաբանում է ներկայացրել Սյունիքի մարզի Որոտան համայնքին մերձ հատվածում ադրբեջանական կողմի դիրքերի ամրապնդման աշխատանքների մասին, հաղորդում է 168.am-ը:
ԱԱԾ պարզաբանման մեջ ասվում է. «Ադրբեջանական կողմն իրենց վերակարգերի տեղակայման վայրերում իրականացնում է անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքներ: Հավելենք, որ նշված ուղղություններում ՀՀ Ազգային Անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերի կողմից իրավիճակը վերահսկվում է, և անհանգստանալու առիթներ չկան»:
«Ըստ պայմանավորվածության՝ սահմանապահներն իրավունք չունեն խրամատ քանդեն, իսկ եթե խրամատ է քանդվում, ստացվում է՝ կամ ինքնապաշտպանություն է անում, կամ էլ ուզում է հարձակվի»,- ասել էր նա՝ մանրամասների համար հորդորելով դիմել պետության ղեկավարությանը, Պաշտպանության նախարարությանը, Ազգային անվտանգության ծառայությանը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը հայտնել էր. «Այս ապիկար և թլպատված իշխանությունը և սատանային վաճառված իշխանիկներն ասում էին, որ Գորիս-Որոտան-Շուռնուխ ճանապարհը մեր և թշնամու կողմից սահմանապահներն են հսկելու, կարիք չկա խրամատավորվելու։ Բայց արի ու տես, որ թուրքի լամուկները այսօրվանից սկսել են խրամատներ փորել. դա նշանակում է, որ թշնամին իրականացնում է դիրքերի ամրապնդում և GPS-ով գծված սահմանների հստակեցում, դա նշանակում է, որ թշնամին ճանապարհները հատում է ու պատրաստվում պատերազմի»։