|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այս պահին շարունակվում են Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ԱԺ բակում կազմակերպված բողոքի ակցիաներն ու ստորագրահավաքը, որին միացել է նաև նյարդավիրաբույժ, «Երկիր ծիրանի» կուսակցության նախկին անդամ Մարինա Խաչատրյանը. տեղեկացնում է Yerkir.am-ի թղթակիցը:
Նա հայտարարեց, որ իշխանությունների գործողությունները չեն բխում ՀՀ քաղաքացիների շահերից: «ՀՀ իշխանությունները բազմիցս հավաստիացրել են, որ բոլոր գործողությունները տեղի են ունենալու բաց և թափանցիկ ձևաչափով, սակայա մենք տեսնում ենք, որ ամեն ինչ թաքուն և գաղտնի փաստաթղթերով է արվում: Սա անընդունել է ժողովրդավար երկրի համար: Մեր պահանջն է, որ, այս պահից սկսած, լրագրողների համար բացվի քննարկման մուտքը և ապահովվի ուղիղ եթեր, որպեսզի մենք կարողանանք հետևել, թե ինչ է տեղի ունենում ներսում, ինչ են համոզում, պարտադրում կամ առաջարկում մեզ: Մենք չենք պատրաստվում վաճառել մեր երկիրը, մենք դեմ ենք բոլոր այն պնդումներին, որտեղ խոսվում է գումարի դիմաց Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման մասին: Մեր երկրին այդպիսի կարգավիճակում դնողներին ես այլ կերպ եմ անվանում՝ իրենք են գումարով վաճառվողները, Հայաստանի Հանրապետությունը չի վաճառվում»,- հայտարարեց Մարինա Խաչատրյանը: