Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ»-ը գրում է․ «Նախօրեին ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման դրվեց, այնուհետև նաև քվեարկությամբ վավերացվեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի մասին հարցը և կից ներկայացված օրենքների փաթեթը: Այս օրինագիծը խորհրդարան էր ներկայացրել «Իմ քայլը» դաշինքը, սակայն երկրորդ ընթերցման քննարկումն ավելի բուռն անցավ, քան առաջինը: Բանն այն է, որ իշխանության խմբակցության, այսպես կոչված, «ոչ փաշինյանական» թևի ներկայացուցիչները այս փաթեթի հետ կապված վերապահումներ ունեին և բացահայտ կերպով դրանք ներկայացրեցին նիստերի դահլիճում, ավելին՝ դեմ քվեարկեցին:
Այս հանգամանքն առաջացրեց էդմոն Մարուքյանի տարակուսանքը, ով զարմացած հայտարարեց՝ «հիմի էս օրինագիծը ձերն ա, թե ձերը չի»: Իսկ Նաիրա Զոհրաբյանի բնորոշմամբ' որոշ իմքայլական պատգամավորների ու պաշտոնյաների անհիմն ու անբովանդակ ելույթները հիշեցնում են մանկական-երաժշտական «Երալաշ» հաղորդումը:
Այս ամենը մեկ անգամ ևս հաստատում է շրջանառվող խոսակցությունները, որ ինչքան էլ իշխանությունները խոսում են միասնական թիմ լինելու մասին, միևնույն է՝ առկա են ներիշխանական երկատվածություն ու խորքային տարաձայնություններ»։
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: