|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Մոսկվան պատրաստ է Իրանի և «հնգյակի»` նախարարների մակարդակով հանդիպմանը` իրանական միջուկային գործարքը քննարկելու համար, երբ դրա համար պայմանները հասունանան: Այդ մասին այսօր ԵԱՀԿ ԱԳ նախարարների` Սլովակիայում կայացած հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. հայտնում է РИА Новости-ն:
Նրա խոսքով` դրա համար անհրաժեշտ է հասնել կոնկրետ պայմանավորվածությունների, դրանք դեռ դիտարկվում են:
Ավելի վաղ Իրանը սկսել է հարստացնել ուրանը գործարքով սահմանված 3,67 տոկոսից բարձր: