|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Վիեննայում ընթանում է Իրանի և միջազգային միջնորդների «հնգյակի» (Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) ներկայացուցիչների հանդիպումը` Թեհրանի միջուկային համաձայնագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման հարցով:Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Հանդիպումը տեղի է ունենում Պարսից ծոցում լարվածության սրման ֆոնին, որի հիմքում ոչ միայն Իրանի - ԱՄՆ, այլև Իրանի-Մեծ Բրիտանիա սրված հարաբերություններն են:
Ռուսական պատվիրակության ղեկավար, փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն ընդգծել է, որ Մոսկվան շարունակում է կոչ անել Իրանին զերծ մնալ միջուկային գործարքին առնչվող էսկալացիոն քայլերից, սակայն պատասխանատվություն պետք է ցուցաբերեն գործարքի բոլոր մասնակիցները: