Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով կազմակերպվող գրեթե յուրաքանչյուր հանդիպման նախօրեին և դրանից հետո դոզավորված, ընդ որում՝ խիստ կասկածելի տեղեկատվական արտահոսք իրականացնելը, կարծես, վաղուց սովորություն է դարձել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի մոտ։ Վաշինգտոնում կայացած հերթական հանդիպումից հետո Մամեդյարովը հայտարարել է, թե իբր համանախագահներն իրենց առաջարկել են քննարկել «զորքերի դուրսբերման» և «խաղաղապահների տեղակայման» հարցերը։ Սակայն ՀՀ ԱԳՆ-ն հերքել է այս հայտարարությունը՝ նշելով, որ հիմնախնդրի կարգավորման բովանդակային հարցերը Վաշինգտոնում չեն քննարկվել։
Այս պատկերին մենք ականատես ենք եղել հատկապես վերջին երեք ամիսներին։ Մարտի 29-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կազմակերպված առաջին պաշտոնական գագաթնաժողովից շատ չանցած, երբ հայտնի դարձավ, որ մոտ օրերին բանակցություններ են տեղի ունենալու նաև երկու երկրների արտգործնախարարների մակարդակով, ու Հայաստանի արտգործնախարարությունն էլ, չհերքելով լուրը, այնուամենայնիվ, զերծ մնաց ավելի կոնկրետ մանրամասներ հրապարակելուց՝ նշելով, որ հանդիպումը տեղի է ունենալու Մինսկի խմբում համանախագահող երեք երկրներից մեկի մայրաքաղաքում, Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը, օգտվելով իր հայաստանցի գործընկերոջ՝ Զոհրաբ Մնացականյանի արտագնա գործուղումից, հայտարարեց, թե հանդիպումը կայանալու է Մոսկվայում։ Տեղեկությունը, իհարկե, ճիշտ էր. ապրիլի 15-ին Մոսկվայում կայացած հանդիպման նախաձեռնողը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էր։ Բայց հարցն այն է, որ ըստ դիվանագիտության մեջ ընդունված պրակտիկայի՝ նմանատիպ հանդիպումների մասին սովորաբար հայտարարվում է համաձայնեցված կարգով, ոչ թե միակողմանիորեն։ Բայց սա, իհարկե, չարյաց փոքրագույնն էր Մամեդյարովի հրապարակային գործունեության մեջ։
Մոսկվայի հանդիպումից հետո նույն Մամեդյարովը, որը 2016 թ. Ապրիլյան պատերազմից ամիսներ առաջ գոհունակությամբ խոսում էր այսպես կոչված՝ «Լավրովի ծրագրի» առկայության մասին, ասում էր, թե պարոն Լավրովը առաջարկներ է արել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, կրկին միակողմանի կարգով որոշ տեղեկատվական արտահոսք իրականացրեց՝ ադրբեջանցի լրագրողներին ասելով, թե Մոսկվայում քննարկվել են 2016 թվականին Ռուսաստանի արած առաջարկությունները։ Բայց պաշտոնական Երևանը հերքեց Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի այս հայտարարությունը։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարեց, որ, նախ, Մամեդյարովը, ըստ էության, խախտել է Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունը՝ անելով հայտարարություններ, որոնք դուրս են համաձայնեցված ձևակերպումներից և հակասում են դրանց, և երկրորդը, «դրանք մտացածին են և չեն համապատասխանում իրականությանը»։
Հետո տեղեկատվական մանիպուլյացիաների մեծ վարպետ Մամեդյարովը հայտարարեց, թե հիմա էլ Միացյալ Նահանգներից են իրեն և իր հայաստանցի գործընկերոջը հրավիրել հանդիպման Վաշինգտոնում, որտեղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն իր անձնական ջանքերը կգործադրի Ղարաբաղյան հակամարտության գործում «ճեղքում» ապահովելու համար։ Պետքարտուղար Պոմպեոյի «անձնական ջանքերի» հանգամանքին կանդրադառնանք ներքևում։ Ամեն դեպքում նշենք, որ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը կրկին չհերքեց ԱՄՆ-ի մայրաքաղաքում Մնացականյան-Մամեդյարով հանդիպման հնարավորությունը ու կրկին կոչ արեց ադրբեջանական կողմին չխախտել դիվանագիտական էթիկայի նորմերը։ Բայց ամենահետաքրքիրը սպասվում էր Վաշինգտոնի բանակցություններից հետո։ Վաշինգտոնյան հանդիպումներից հետո Ադրբեջանի արտգործնախարարը, ադրբեջանական լրատվական կայքերի հաղորդմամբ, ասել է, թե Վաշինգտոնում Մինսկի խմբի համանախագահները առաջարկներ են արել կողմերին քննարկման համար։ Մասնավորապես՝ առաջարկել են «զորքերի դուրսբերում» և «խաղաղապահների տեղակայում»։ Մամեդյարովի խոսքերով՝ սրանք հին ու նոր առաջարկներ են, որոնք իրենք քննարկում են վերջին 15 տարիների ընթացքում»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում