կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-04 10:28
Քաղաքական

Փաշինյանը զայրացել է. ուզում են կոշտ լինի վեթինգի գործընթացը. «Փաստ»

Փաշինյանը զայրացել է. ուզում են կոշտ լինի վեթինգի գործընթացը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները չեն ցանկանում անցումային արդարադատության հետ կապված օրենսդրական փաթեթը շուտ հանրայնացնել, անընդհատ ձգձգում են ու փորձում թեման թեժ պահել՝ տարբեր փորձագետների միջոցով քննարկումներով ու տարբեր թեզեր շրջանառելով:

Թերթի՝ կառավարական աղբյուրի փոխանցմամբ՝ օրերս փաթեթի մի տարբերակ են ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, վերջինս դժգոհել է՝ ասելով, թե կարգավորումներն ու գործիքակազմը շատ մեղմ են, ու զայրացել, թե՝ «դժվար ա՞ էս անտերը մի քիչ ձգել»:

Նույն աղբյուրները տեղեկացնում են նաեւ, որ իշխանության ներսում մոտեցում կա՝ անցումային արդարադատության եւ վեթինգի գործընթացը բավականին կոշտ իրականացնելու առումով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում