Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Իրանի միջուկային ծրագրի հարցով համաձայնագիրը ողջ է. գրում է ՌԻԱ «Նովոստի»ն՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին կառավարության նիստի ժամանակ. հայտնում է Yerkir.am-ը:
«Փաստը, որ միջազգային դատարանը ԱՄՆ-ի դեմ որոշում է ընդունում և ասում նրանց, որ պատժամիջոցները սխալ են, ցույց է տալիս, որ այդ գործարքը նախկինի պես ողջ է: Վախը իրադրության համար, որին մի քանի ամսից կհանգեցնի միջուկային գործարքը, վկայում է այն մասին, որ համաձայնագիրը ողջ է»,- մանրամասնել է Ռոհանին:
Հիշեցնենք՝ 2015 թվականին «Վեցյակը» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) և Իրանը հայտարարել էին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին հասնելու մասին:
Ըստ համաձայնագրի՝ նախատեսվում էր պատժամիջոցների հանում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց:
Գործարքը նախնական տեսքով չգոյատևեց 3 տարի. 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն հայտարարություն տարածեց համաձայնագրից միակողմանի դուրս գալու, ինչպես նաև Իրանի նկատմամբ խիստ պատժամիջոցները վերականգնելու մասին:
Իրանը հայտարարություն տարածեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունները փուլ առ փուլ կրճատելու մասին: