կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-17 20:55
Աշխարհ

Միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսումն անիմաստ է. Ռոհանի

Միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսումն անիմաստ է. Ռոհանի

Միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսումը անիմաստ է, IRNA գործակալության փոխանցմամբ, հայտատարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։

Նրա կարծիքով, Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ երկկողմանի բանակցությունները այս հարցի շուրջ ընդհանրապես անիմաստ են, քանի որ բանակցություններն արդեն ավարտվել են, եւ «մենք հասել ենք միջուկային համաձայնության, որը արժանացել է ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի հավանությանը»։

Խոսելով Միացյալ Նահանգների նորընտիր նախագահի՝ Իրանում հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրությունների վրա հնարավոր ազդեցության մասին, Հասան Ռոհանին հայտարարել է, թե ԱՄՆ–ի նորընտիր նախագահը դրանց վրա ազդել չի կարող, եւ Իրանի ժողովուրդը ինքն է ընտրություն կատարելու։