Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ-ն հասկացել է, որ սխալ է թույլ տվել՝ դուրս գալով Իրանի միջուկային ծրագրի վերաբեյալ համատեղ գործողության ծրագրից։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Իրանի Իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռոհանին։
«Նրանք հասկացել են, որ սխալվել են՝ դուրս գալով միջուկային գործարքից։ Այժմ ոչ մի ճանապարհ չկա՝ հետ կամ առաջ գնալու համար», - նշել է Ռոհանին։
Նա հավելել է, որ եթե ԱՄՆ-ն շարունակի գնալ այդ ճանապարհով, ապա Իրանի դեմ կիրառվող զենքի մատակարարման էմբարգոն կարող է հանվել։ «Եթե նրանք ուրիշ ճանապարհ են ուզում ընտրել, օրինակ վերադառնալ միջուկային գործարքին, ապա ԱՄՆ-ի համար այլևս այդ գործարքը չկա», - ընդգծել է Ռոհանին՝ հավելելով, որ եթե ինչ-որ մեկը ցանկանա, որպեսզի երկարաձգվի Իրանի դեմ զենքի մատակարարման էմբարգոն, ապա Թեհրանը կպատասխանի այնպես, ինչպես նշված էր Իրանի նախագահի նամակում՝ ուղղված «4+1» երկրների ղեկավարներին (ՌԴ, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա և Մեծ Բրիտանիաաս). «Իրանի հակազդեցությունը կունենա լուրջ հետևանքներ»։
Ռոհանին հիմարություն է համարել ԱՄՆ կողմից գործարքից դուրս գալու միակողմանի որոշումը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն փորձում է ՄԱԿ-ի ԱԽ-ում ընդունել բանաձև՝ Իրանի դեմ զենքի էմբարգոն պահպանելու համար։