|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ընդդիմության հետ համաձայնության կհաջողվի հասնել ընթացիկ տարում. հայտնում է РИА Новости-ն:
«Ես ավելի քան վստահ եմ, որ 2019-ին մենք փոխըմբռնման և խաղաղության, Վենեսուելայում երկխոսության և ժողովրդավարության մասին համաձայնության կհասնենք: Ես վստահ եմ և խնդրում եմ Աստծո օրհնությունը»,- ասել է Մադուրոն:
Հունիսի վերջին Վենեսուելայի նախագահը հայտարարել էր, որ Նորվեգիայում սկսված երկխոսությունը կշարունակվի:
Հիշեցնենք, որ Վենեսուելայում հունվարի 21-ին զանգվածային բողոքի ակցիաներ մեկնարկեցին Մադուրոյի դեմ` նրա երդման արարողությունից հետո: