Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանը չի ցանկանում վճարել ռուսական գազի համար այնքան, որքան առաջարկում է «Գազպրոմ»-ը, և արդեն սկսում է տուգանքներ սահմանել Հայաստանում «Գազպրոմ»-ի դուստր ընկերության դեմ. գրում է ռուսական Газета.ру-ն:
Ըստ թերթի` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրի լուծման իր տարբերակն ունի, փաստացի` ռուսական «Գազպրոմ»-ի հաշվին: Նա գազային խնդրին անդրադառնալիս հիշել է ԵԱՏՄ-ի մասին, և Газета.ру-ն փորձել է պարզել` ինչու:
Ըստ պարբերականի` ՀՀ կառավարությունում աղբյուրի` Փաշինյանը նկատի է ունեցել այն, որ Հայաստանը և Ռուսաստանը ԵԱՏՄ անդամ են և միասնական տնտեսական տարածությունում են գտնվում, հետևաբար` անհրաժեշտ է հավասար պայմաններ ստեղծել ռուսական և հայկական բիզնեսի համար:
«Սակայն, քանի որ Մոսկվան դեռ որևէ խոստում չի տալիս, ամեն դեպքում` հրապարակայնորեն, ՀՀ իշխանություններն անցել են հակահարձակման: Հունիսին «Գազպրոմ Արմենիա»-ին տուգանել են 10 մլն դրամի չափով` խախտումների համար: Գումարը, իհարկե, մեծ չէ, սակայն դա ազդանշան է` ուղղված «Գազպրոմ»-ին և Կրեմլին»,- գրում է թերթը:
Թե ինչպես կզարգանան դեպքերը, դեռ հասկանալի չէ, սակայն պարբերականը «Գազպրոմ Արմենիա»-ին` հարցում է ուղարկել գազի գնի վերաբերյալ բանակցությունների ընթացքին ծանոթանալու նպատակով: Պատասխանի մեջ ասվում է, որ դրանք եզրափակիչ փուլում են:
Ըստ պարբերականի` փորձագետները պնդում են, որ գազի գնի նվազում սպասել հարկավոր չէ: Այն արդեն իսկ շատ մատչելի է: «Կոնֆլիկտը կարող է լուծում ստանալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան այցի ժամանակ»,- գրում է թերթը: