|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Հյուսիսային Կորեայում գնահատել են Կիմ Չեն Ընի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև կայացած հանդիպումը. հայտնում է Газета.ру-ն` Հյուսիսկորեական պետական լրատվական գործակալությանը հղումով:
Նշվում է, որ երկու առաջնորդները հանդիպել են երկու Կորեաների միջև ապառազմականացված գոտում 1953 թվականի հրադադարի մասին պայմանագրից 66 տարի անց:
«Կիմ Չեն Ընը պատմական հանդիպում է ունեցել Դոնալդ Թրամփի հետ»,-ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ կողմերը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացման ուղիները: Նրանք համաձանության են եկել և փոխըմբռնման հասել: