|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին Շուշի քաղաքի մշակույթի և երիտասարդության կենտրոնում ներկա է գտնվել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերակազմավորման 30-ամյակին նվիրված համերգին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ներկայացուցիչներ Հայաստանից և Սփյուռքից, պաշտոնատար այլ անձինք: