կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-25 10:37
Հասարակություն

«Յունիբանկ»-ը բարձրացրել է «Ճկուն» ավանդի տարեկան տոկոսադրույքը մինչև 9%

«Յունիբանկ»-ը բարձրացրել է «Ճկուն» ավանդի տարեկան տոկոսադրույքը մինչև 9%
Յունիբանկը վերանայել է  «Ճկուն» ժամկետային ավանդի տոկոսադրույքները` դարձնելով այն էլ ավելի շահավետ ավանդատուների համար: ՀՀ դրամի դեպքում ավանդի տոկոսադրույքը կազմում է 9%, ԱՄՆ դոլարի դեպքում` 4.5%, իսկ եվրոյի դեպքում` 1% տարեկան: Ակցիան կգործի մինչև 10.07.19թ.:
 
«Ճկուն» ավանդի դեպքում կարելի է ոչ միայն բարձր եկամուտ ստանալ, այլ նաև օգտվել լրացուցիչ հնարավորություններից. համալրել գումարը, փոխարկել արժույթն ավանդի գործողության ողջ ժամկետի ընթացքում, ինչպես նաև կատարել մասնակի կամ ամբողջական հետ կանչում տոկոսների պահպանման հնարավորությամբ`  ավանդային պայմանագրի գործողության 91-րդ օրվանից սկսած:
 
«Ճկուն» ավանդը կարելի է ձևակերպել Յունիբանկի 49 մասնաճյուղերից ցանկացածում: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 50 000 ՀՀ դրամ կամ 100 ԱՄՆ դոլար/եվրո, ժամկետը` 365 օր: 
 
Ավանդների ծավալների աճը Յունիբանկում պայմանավորված է բանկի նկատմամբ բնակչության վստահությամբ, ինչպես նաև ավանդների շահավետ և ճկուն պայմաններով: Այս տարվա առաջին եռամսյակի վերջի դրությամբ Յունիբանկի ժամկետային ավանդների ծավալը գերազանցել է 100 մլրդ դրամը: