կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-21 20:36
Աշխարհ

Մեդվեդևը արձագանքել է Վրաստանի նախագահի մեղադրանքներին

Մեդվեդևը արձագանքել է Վրաստանի նախագահի մեղադրանքներին
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը արձագանքել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությանը, որում նա Ռուսաստանին մեղադրել է երկրում բողոքի ակցիաների համար:Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Ավելի վաղ, Զուրաբիշվիլին Ռուսաստանին անվանել է թշնամի և օկուպանտ: Վրաստանի նախագահի խոսքով` Ռուսաստանը շահագրգռված է Վրաստանում իրավիճակի ապակայունացմամբ: Մեդվեդևը այդ հայտարարությունները անվանել է «ծայրահեղ ոչ պրոֆեսիոնալ»:Մեդվեդևի խոսքով` Վրաստանի նախագահը իրավիճակից գլուխ չի հանում, կամ էլ գիտակցաբար խեղաթյուրում է իրադրությունը:

«Բոլոր փորձերը` Ռուսաստանի վրա բարդելու Վրաստանում ստեղծված իրադրությունը, փաստերի ու իրավիճակի խեղաթյուրում է»,- ասել է նա:Մեդվեդևի խոսքով` տխուր է լսել Զուրաբիշվիլիի նման հռետորաբանությունը: Նա նաև հավելել է, որ հակառուսական տրամադրությունների սաստկացման դեպքում Մոսկվան կոչ կուղղի Վրաստան մեկնող ռուս զբոսաշրջիկների համար: «Եվ այդ դեպքում իրական խնդիրներ կսկսվեն Վրաստանի տնտեսության մեջ»,- ասել է Մեդվեդևը:Ըստ ՌԴ վարչապետի, Վրաստանում ստեղծված վիճակը հետևանք է արմատական ընդդիմության գործողությունների: