Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանն, ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձի, հայտարարել է, որ Իրանի դեմ ցանկացած գրոհ կունենա տարածաշրջանային և միջազգային հետևանքներ։ Այդ մասին, ըստ РИА Новости-ի, հայտնում է «Ռոյթերս»-ը` իրանական կառավարական աղբյուրներին հղումով:
Գործակալության տվյալներով` Իրանն այս գիշեր Օմանի միջոցով Թրամփից նախազգուշական ուղերձ է ստացել գրոհի մասին: Թեհրանին սահմանափակ ժամանակ է տրվել պատասխանի համար:
«Մենք հստակ հասկացրեցինք, որ մեր առաջնորդը դեմ է ցանկացած բանակցությունների, սակայն ուղերձը կփոխանցվի, որպեսզի նա որոշում կայացնի: Սակայն մենք փոխանցեցինք Օմանի իշխանություններին, որ Իրանի դեմ ցանկացած գրոհ կունենա տարածաշրջանային և միջազգային հետևանքներ»,-ասել է աղբյուրը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-Իրան հարաբերություններն ավելի են լարվել այն բանից հետո, երբ Իրանը խոցել է իր օդային տարածքը խախտած ամերիկյան անօդաչու:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թույլատրել է Իրանին հարված հասցնել` ի պատասխան ամերիկյան անօդաչու թռչող սարքի խոցելուն, սակայն վերջին պահին չեղարկել է գործողությունը: Այդ մասին հայտնում էր The New York Times-ը: