կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-28 15:16
Հասարակություն

Սերժ Սարգսյանը անգիր գիտեր մեզ էլ, իրան էլ. ազատամարտիկ

Սերժ Սարգսյանը անգիր գիտեր մեզ էլ, իրան էլ. ազատամարտիկ

Որ նայում եմ էստեղ եկողներին, նրանց 70 տոկոսը էն մարդը չի, նրանք իշխանությունների հետևը մտնողներ են: Այսօր Եռաբլուրում Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Լևոն Կարապետյանը, ով նշեց, որ իրեն ազատամարտիկները գիտեն «Փոքր Լյովիկ» մականունով:

 

Պատերազմի հաշմանդամ ազատամարտիկը մեծ ցանկություն հայտնեց, որ հայ ժողովուրդը սոցիալական ծանր վիճակից դուրս գա «Աստված մի արասցե, որ պատերազմ սկսվի, էս բարձր պաշտոնյաները իրենց հարստությամբ կհեռանան երկրից, ոչ թե կգնան սահման ու զենք կվերցնեն: Կռվողը մենք ենք, բանակի թև ու թիկունքը մենք ենք: Էն մատաղ երեխեն պատերազմից տեղյակ չի: Իսկ մեր անմիջական մասնակցությունը սահմանային գործողություններին զինվորներին դուխ կտա, զոհերն էլ քիչ կլինեն: Երիտասարդությանը պետք է ճիշտ քարոզել, ոչ թե կուսակցական խաղեր տան ու ջահելներին քաշեն»,- ասաց ազատամարտիկը:

 

Ազատամարտիկ Լևոն Կարապետյանը հիշեց նաև իր ընկերոջը` ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին: «Մենք սոցիալական պահանջներ առաջ քաշեցին ու իմ ընկերոջը` Վոլոդյա Ավետիսյանին փակի տակ պահեցին, ինչ ա թե բարձրաձայնել ա ազատամարտիկների սոցիալական խնդիրները, որ էս թանկացումներին ու գազի վճարներին կարողանան դիմանալ: Ու դա էն դեպքում, երբ Սերժ Սարգսյանը պատերազմի ժամանակ գիտեր մեզ էլ, Վոլոդյային էլ»,- ասաց նա: Մանրամասները` տեսանյութում: