կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-18 16:35
Իրավական

Վահե Գրիգորյանն ընտրվեց ՍԴ դատավոր

 Վահե Գրիգորյանն ընտրվեց ՍԴ դատավոր

ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հրապարակեց ՍԴ դատավորի ընտրության համար անցկացված փակ քվեարկության արդյունքները։

Ըստ այդմ՝ ձայների` 99 կողմ, 22 դեմ հարաբերակցությամբ ՍԴ դատավորի պաշտոնում ընտրվեց Վահե Գրիգորյանը։

Նշենք, որ hանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Վահե Գրիգորյանի թեկնածությունը։