կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-18 12:41
Աշխարհ

«Սադրանքը չի անցնելու` կհանդիպենք դատարանում». վարչապետի նախկին խորհրդականը Նարեկ Մալյանին դատի կտա

«Սադրանքը չի անցնելու` կհանդիպենք դատարանում». վարչապետի նախկին խորհրդականը Նարեկ Մալյանին դատի կտա

Սադրանքը չի անցնելու` կհանդիպենք դատարանում. ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը՝ անդրադառնալով ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանի` նախօրեին արված հայտարարություններին:

«Երկար մտածում էի որևէ կերպ հրապարակային չարձագանքել նախօրեին իմ հասցեին հնչեցված աբսուրդ մեղադրանքներին, քանի որ դրանց անհեթեթության մակարդակը պարզապես ծիծաղելի է: Այսուհանդերձ, հավատարիմ մնալով մեր երկրում հրապարակային վարքագծի փիլիսոփայությանը անհրաժեշտ եմ համարում խնդրին անդրադառնալ նաև այստեղ:

Հունիսի 17-ին Նարեկ Մալյան անունով երիտասարդը, տեսանյութ է հրապարակել, որտեղ ի թիվս այլ հարցերի, ինձ մեղադրում է թմրանյութերի հետ առնչության մեջ: Սև PR-ով, կեղծիքով, զրպարտություններով հանրային նեգատիվ կերպար ձևավորելը սեփական անձը կարևորելու լավագույն ճանապարհը չի, բայց եթե մարդիկ այդ ճանապարհն են ընտրում, պիտի պատրաստ լինեն նաև իրավական պատասխան տալ:

Տեղեկացնում եմ, որ առաջիկա օրերին կոնկրետ զրպարտության մասով դիմելու եմ դատարան: Փաստաբաններիս հետ քննարկում ենք նաև այլ հիմքերով Մալյանին պատասխանատվության կանչելու խնդիրը:

Մալյանի և իր նմանների կողմից սադրանքների ու հայհոյանքների միջոցով մեզ հունից հանելու փորձերը չեն հաջողվելու, այսուհանդերձ, կոչ եմ անում բոլոր ընկերներիս, բարեկամներիս ու հարազատներիս զերծ մնալ էմոցիոնալ հայտարարություններից կամ գործողություններից: Ակնհայտ է, որ սրանց նպատակն է այս կերպ քաղաքական հալածյալի կարգավիճակ ստանալ և փորձել վովագասպարյաններին ծառայելու տարիների իրենց ապօրինությունների ու կամայականությունների դիմաց պատժից ազատվել, ինչը` չի ստացվելու:

Հ.Գ. Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, հրապարակային տարածքում զերծ եմ մնում սրբություններին դիպչելու ձեզ հատուկ անպատասխանատու վարքագծից, քանի որ ձեր մակարդակին իջնելու մասին մտածելն անգամ ինձ համար վիրավորական է»,- գրել է նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՎԵՏՕ-ն 5 հարց է ուղղել ԱԱԾ տնօրենին, որոնցից մեկն է`«Ճի՞շտ է, որ Արսեն Խառատյանը  բռնվել է ծանր թմրանյութերի խմբաքանակի հերթական ներմուծման ժամանակ, և քաղաքական ղեկավարության կողմից որոշում է կայացվել այդ կապակցությամբ իրավական ընթացք չտալ և սկանդալը կանխելու նպատակով հեռացնել Արսեն Խառատյանին իր զբաղեցրած պաշտոնից»: