Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը չի կարող ինձ դատի տալ, քանի որ իմ հայտարարությունը նրա շահերից է բխում։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց «Վետօ» շարժման ղեկավար, ակտիվիստ Նարեկ Մալյանը՝ անդրադառնալով Խառատյանի կողմից իրեն դատի տալու հայտարարությանը։
«Եթե, օրինակ, մեկը դիմի ԱԱԾ տնօրենին՝ խնդրելով պարզել՝ ճի՞շտ են, արդյոք, օդում կախված տեղեկությունները, որոնք տեղ են գտել լրատվականներում, ի՞նչ կանեմ ես, արդյո՞ք ես դատի կտամ տվյալ անձին: Բացարձակ, ես 2-րդ դիմումը կուղարկեմ ԱԱԾ, իմ կողմից իմ պահանջը կդնեմ, որ եթե ես արդար եմ, այդ արդարությունը հաստատեմ, այլ ոչ թե փորձեմ ճնշել այն անձին, որը բարձրաձայնում է այդ մասին։ Բայց պարոն Խառատյանը փոխանակ զանգի, ինձ շնորհակալություն հայտնի, որ շրջանառվող լուրերը ես փորձում եմ հերքել կամ հաստատել, փորձում է խնդիրներ առաջացնել»,- ասաց Մալյանը։