կարևոր
1228 դիտում, 4 ժամ առաջ - 2025-02-27 20:38
Հասարակություն

Ես ամենուր եմ, կհանդիպենք դատարանում. Անուշ Պողոսյան

Ես ամենուր եմ, կհանդիպենք դատարանում. Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը գրում է․

«Մարտունու բժշկական կենտրոնի տնօրենը մի քանի օր մտածելուց հետո պարզաբանում է տարածում, որտեղ ինքնախոստովանությունից բացի կան տարբեր անձնական բնույթի գնահատականներ: Իհարկե «անհիմն զրպարտանք» եզրույթը կարժանանա իրավական գնահատականի, բայց 2 խորհուրդ կարող եմ տալ տնօրենին

1. Անուշ Պողոսյանը Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ նախագահն է, այլ ոչ թե «Ֆեյսբուքյան օգտատեր»:

2. Վիրաբուժական բաժանմունքի ավագ բուժքրոջ սենյակում ջրից վնասված հաշվառվաած փաստաթղթերը, օրինակ նարկոտիկ անալգետիկների գրանցամատյանները և այլն մի փորձեք փոխել, «արտագրել», այլ հանձնաժողովով խոտանեք, թե չէ մարդ ես, մեկ էլ տեսար նորից դատախազությունը եկավ նայեց:

3. Մարդիկ մի կանգնացրեք միջանցքներում, որ արգելեն փաստերը նկարել, ես ամենուր եմ))

Հ.Գ. Կհանդիպենք դատարանում…»։