Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հասարակական գործիչ Նարեկ Մալյանին առևանգելու փորձի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրյալների թիվն ավելացել է։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը`հավելելով, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ առևանգման փորձի մեղադրանք է առաջադրվել «Ռեստարտ» նախաձեռնության խմբի ևս 4 անդամի՝ Յուրի Ավագյան, Հրաչյա Խլղաթյան, Գարիկ Միսկարյան, Արամայիս Պետրոսյան:
Հիշեցնենք, որ «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության անդամները Նարեկ Մալյանին ուժով փորձել էին տանել ու նետել աղբարկղը։ Մալյանն իր հերթին հայտարարել էր, որ շուրջ 10 հոգով փորձել են իրեն քաշքշել, ճանկռել, այնուհետև մի քանի րոպե անց միջամտել էին ոստիկանները և նրանց բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանության բաժին։