Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին վախճանվել է: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: 2013թ-ին իշխանությունից հեռացված նախագահը մահացել է դատական նիստի ժամանակ: Ավելի վաղ դատարանը նրան դատապարտել է մահապատժի, սակայն հետո դատարանը վերանայել է այդ դատավճիռը և գործն ուղարկել կրկնակի քննության: Մուրսին և իր 26 կողմնակիցները մեղադրվում են 2011թ մասսայական անկարգությունների ժամանակ բանտերի վրա հարձակման համար, ինչպես նաև բանտերը հսկող ոստիկաների սպանության և առևանգման համար: