|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.5 |
| EUR | ⚊ | € 433.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.4106 |
| GBP | ⚊ | £ 501.32 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
Այսօր՝ փետրվարի 25-ին, Կահիրեի հիվանդանոցում մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը: Նա 91 տարեկան էր. հայտնում է Yerkir.am-ը՝ Եգիպտոսի պետական հեռուստաընկերությանը հղումով:
Հոսնի Մուբարաքը Եգիպտոսի երկարամյա ղեկավարն էր: Նա գրեթե երեք տասնամյակ երկրի նախագահն էր:
2011 թվականի փետրվարին Եգիպտոսում բռնկված լայնածավալ ցույցերի ընթացքում Մուբարաքը պաշտոնազրկվեց ու ձերբակալվեց զինվորականների կողմից:
2012-ին դատարանը նրան մեղավոր ճանաչեց ցուցարարների սպանություններին մասնակցություն ունենալու մեջ ու դատապարտեց ցմահ ազատազրկման: Բայց Գերագույն դատարանը չեղարկեց այդ դատավճիռը, ու 2017-ին Մուբարաքն ազատ արձակվեց: