կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-19 14:45
Աշխարհ

Մահացել է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հեղինակը

Մահացել է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հեղինակը

Դանիացի նկարիչ Կուրտ Վեստերգարդը, որը լայնորեն հայտնի է որպես Մուհամեդ մարգարեի սկանդալային ծաղրանկարների հեղինակ, մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին կիրակի երեկոյան հաղորդել է դանիական Berlingske թերթը:

Վեստերգարդների ընտանիքը թերթին հայտնել է, որ նկարիչը մահացել է երկարատև հիվանդությունից հետո:

Մուհամեդ մարգարեի 12 ծաղրանկարներն առաջին անգամ տպագրվել են 2005-ի աշնանը դանիական Jyllands-Posten թերթում՝ ստեղծելով միջազգային մեծ քաղաքական և սոցիալական ճգնաժամ: Ծաղրանկարներից մեկում Մուհամեդ մարգարեն պատկերված է ատոմային ռումբի նման մի չալմայով՝ այրվող պատրույգով: Այն համարվել է թերթում տպագրված 12 ծաղրանկարներից ամենավիրավորականը:

Այս նկարների հայտնվելը Jyllands-Posten-ում, ապա նաև մի շարք այլ արևմտաեվրոպական հրատարակություններում զայրույթ  է առաջացրել իսլամական աշխարհում: Զայրացած մուսուլմանները սկսել էին հարձակումներ իրականացնել Դանիայի ներկայացուցչությունների վրա Մերձավոր Արևելքի, Ասիայի և Աֆրիկայի մի քանի երկրներում: Այդ ժամանակից ի վեր Վեստերգարդը և այլ նկարիչներ, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները, որոնց բազմիցս սպառնացել են ֆիզիկական վնաս հասցնել,  ոստիկանության շուրջօրյա հսկողության տակ էին: