|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
2019թ․ փետրվարի դրությամբ Թուրքիայում գործում է 15․159 ընկերություն, որոնց առնվազն 1 բաժնետերը Սիրիայի քաղաքացի է։ Այդ ընկերությունների մեծ մասը գտնվում է Ստամբուլում, Գազիանթեփում, Մերսինում, Հաթայում, Բուրսայում։ Դրանք հիմնականում մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող ընկերություններ են։ Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը՝ պատասխանելով ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության պատգամավոր Սեզգին Թանրըքուլուի՝ Թուրքիայում աշխատող սիրիացիների մասին հարցմանը:
Փեքջանի խոսքով՝ լիովին կամ մասամբ սիրիացիներին պատկանող ընկերություններում աշխատում է 10․046 սիրիացի։ Թուրք նախարարը տեղեկացրել է նաև, որ մարտի 31-ի դրությամբ Թուրքիայում աշխատանքի իրավունք ունեցող օտարազգիների թիվը կազմել է 96․972, որոնցից 31․185-ը սիրիացիներ են. հաղորդում է ermenihaber.am կայքը: