Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«17 տարի օգուտ են ստանում ու մեզ ոչ մի կոպեկ չեն տալիս: Կոլեկտիվի անդամներն այնքան են հիասթափված, որ այս տարվա հաշվետու ժողովին մի տասը մարդ էր մասնակցում: Ամեն ամիս կյանքս վտանգի տակ դնելով՝ աշխատել եմ. օր է եղել՝ մի քանի անգամ ինքնաթիռով այս երկրից այն երկիր եմ գնացել, բայց այսօր խաբում են ու գործարանի բաժնետերերին իրենց եկամտից ոչ մի լումա բաժին չեն հանում»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է «Գեղարվեստական ժամացույցների գործարանի» առաքման և մատակարարման բաժնի նախկին պետ Կամո Մարտիրոսյանը, որը գործարանի 100-ից ավելի բաժնետերերից մեկն է:
Կ. Մարտիրոսյանն արդեն 20 տարի է՝ այս գործարանում չի աշխատում, բայց գործարանի մյուս բաժնետերերի հետ ամեն տարի հույս է փայփայում, որ գործարանի տնօրինությունն ի վերջո իր եկամուտներից իրենց էլ բաժին կհանի ու դրանով վար֊ձահատույց կլինի տարիների չարչարանքի դիմաց:
Սակայն ամեն տարի այս գործարանի տնօրինությունը տարեկան հաշվետու ժողով է անում և բաժնետերերին հայտնում, որ առանց շահույթի է աշխատում և մի կերպ հասցնում է պետության հարկ ու տուրքերը վճարել: Կամո Մարտիրոսյանի՝ գործարանից ստացած բաժնետոմսերը 580 հազար դրամի են, սակայն այս տարիների ընթացքում այս բաժնետերը տնօրինությունից 580 լումա էլ չի ստացել:
Գործարանի 100-ից ավելի նախկին աշխատակիցները միայն թղթի վրա են բաժնետեր: Նրանց խոսքերով. «Որքա՞ն եկամուտ են ստանում, ինչ են անում գործարանում՝ մենք տեղյակ չենք, միայն ամեն տարի հաշվետու ժողով են անում ու ինչ-որ կեղծ թվեր ներկայացնում: Մարդիկ կան, որ այսօր դեղի փող չունեն և չեն կարողանում իրենց բաժնեմասը ստանալ, որ գոնե դեղ գնեն»: Բաժնետերերի մոտ տարրական հարց է առաջանում՝ եթե գործարանը եկամուտներ չի ունենում, ինչո՞ւ այդ բաց բաժնետիրական ընկերությունը չի լուծարվում»,–գրում է «Առավոտ» թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։