Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն անդրադարձել է Էրեբունու ոստիկանական բաժանմունքի վրա զինված հարձակման դեպքին: Հարցին, թե ինչպես է գնահատում կատարվածը, Կիրո Մանոյանը նշեց, որ Դաշնակցության հայաստանյան ԳՄ ներիկայացուցիչը երեկ արդեն հրապարակել է կուսակցության դիրքորոշումը, ասելով, որ նման միջոցները ՀՅԴ-ի համար ընդունելի չեն անհրաժեշտ փոփոխությունները երկրում իրականացնելու համար: Ըստ Մանոյանի, արտաքին քաղաքականության տեսանկյունից այդ միջադեպը երկրի համար վատ հետևանքներ ունի, և կշարունակի ունենալ, եթե ամենը ավարտվի նոր զոհերով: Կիրո Մանոյանի խոսքով` ամեն ինչն էլ մտահոգիչ է:
Իսկ թե ինչ հետևանքներ կունենա ստեղծված իրավիճակը, Կիրո Մանոյանի կարծիքով հետևանքների մասին պատկերացումներն էլ հստակ չեն, որովհետև հստակ է այն, որ հասարակության մեջ կա դժգոհություն իշխանությունների նկատմամբ, միաժամանակ հասարակության արձագանքից պարզ է դառնում, որ հասարակությունը չի կիսում այս ձևով հարցեր լուծելու մոտեցումը:
«Հասարակությունը պետք է կազմակերպված լինի, որ կարողան ազդել երկրում փոփոխություններ կատարելու վրա, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն գնալ նման ծայրահեղ միջոցների: Այս միջոցը արդարացված չէ, այսինքն խնդիրը կա, բայց խնդրին մոտենալու ձևը սխալ է»,- ասաց Կիրո Մանոյանը: