Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Թուրքիայում ձերբակալված կամ ազատազրկված ուսանողների թիվը բավական շատ է: Ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության անդամ Գամզե Աքքուշ Իլգեզդին նշում է, որ կրթական կյանքից զրկված ուսանողների թիվը 70.000-ի է հասել. հաղորդում է T24.com.tr կայքը:
Ըստ Թուրքիայի արդարադատության նախարարության տվյալների` ազատազրկված ուսանողների թիվը 69.301 է: Դա նշանակում է, որ 2016 թվականի նոյեմբեր ամսից սկսած` 197.297 ազատազրկվածների 35 տոկոսը կազմում են ուսանողները:
2013 թ. մայիսի ամսին եղել է 2776 ձերբակալված կամ ազատազրկված: Այդ թիվն ավելացել է 25 անգամ:
Իլգեզդին նաև նշել է, որ բանտերում գտնվող ուսանողները չունեն համակարգիչ, գրադարան, ինտերնետ, հատուկ սենյակ` կրթություն ստանալու համար, ինչը չի համապատասխանում Սահմանադրության դրույթներին: