|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, անդրադառնալով խորհրդարանում ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու հանգամանքին, ասաց` վաղուց ենք կողմ դրան: Ավելին` տևական ժամանակ իրենք են առաջարկել, որ «բացվի» այդ հանձնաժողովը:
Նա, ըստ էության, չհերքեց այսօր մամուլում տեղ գտած լուրն այն մասին, թե հարցաքննվել է Մարտի 1-ի գործով: «Այդ հարցերին պատասխանել եմ, արդեն հերիք է, ես շարունակելու բան չունեմ»,- նշեց պատգամավորը:
Նշենք, որ այսօր խորհրդարանում մեկնարկել է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովըի անդրանիկ նիստը:
Ըստ ԱԺ կանոնակարգ- օրենքի` սահմանադրական օրենքը պահանջում է, որ պաշտպանության ոլորտին առնչվող հարցերի ուսումնասիրության համար քննիչ հանձնաժողովի գործառույթներն իրականացնի ոլորտին առնչվող մշտական հանձնաժողովը: