Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը, անդրադառնալով Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի ստեղծմանը, ասաց, որ պատերազմից մինչ օրս կան հարցեր, որոնք հանրությանը հուզում են, և այս հարցերն ավելացնում են անվստահությունը բանակում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ։
Ըստ նրա` առկա կասկածները փարատելու համար հարկավոր է որոշակիություն, վստահության ավելացում, իսկ դրա համար պետք է փակվեն բոլոր բաց տեղերը, բոլոր հարցերն իրենց պատասխանները պիտի ստանան:
Նշենք, որ Գորգիսյանը վերոնշյալ հանձնաժողովի անդամ է:
«Մեր վերապահումը կապված էր հանձնաժողովի նախագահի հետ` ԼՀԿ-ն դեմ է եղել, որ հանձնաժողովի նախագահ լինի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ Մեզ համար կարևոր է, որ որևէ փուլում հանձնաժողովի գործունեությունը կասկած չհարուցի: Առաջարկեցինք, որ Անդրանիկ Քոչարյանի փոխարեն նրանց խմբակցությունից մեկ այլ պատգամավոր լինի հանձնաժողովի նախագահ` հաշվի առնելով պարոն Քոչարյանի կապերը, համակարգում աշխատելը և այլն, բայց մեր առաջարկը չընդունվեց»,- հայտնեց պատգամավորը: