կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-04 10:13
Արցախ

ԼՂ հարցով բանակցային գործընթացում անհասկանալի իրավիճակ է. կա որոշակի պրոցես և առավել ակտիվ ու վտանգավոր շփման գիծ. փորձագետներ. «168 ժամ»

ԼՂ հարցով բանակցային գործընթացում անհասկանալի իրավիճակ է. կա որոշակի պրոցես և առավել ակտիվ ու վտանգավոր շփման գիծ. փորձագետներ. «168 ժամ»
«168 ժամ»-ը գրում է. «Բանակցային գործընթացում բավականին անհասկանալի իրավիճակ է, որովհետև կան և՛ փակ, այսինքն՝ գաղտնի բաղադրիչ, և՛ հակասական հայտարարություններ, և՛ ծրագրերի մասին քննարկումներ, և՛ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից պաշտոնապես շրջանառության մեջ դրված Մադրիդյան սկզբունքներ, և՛ հայաստանյան ներքաղաքական զարգացումներ։ Բնականաբար, գաղտնիք չէ, որ հակամարտող երկրները մեծ ուշադրությամբ հետևում են ներքաղաքական զարգացումներին, ժամանակ առ ժամանակ փորձում նաև դիվիդենտներ քաղել դրանից։ Ուստի ադրբեջանական արձագանքն այդ կոնտեքստում է պետք ընկալել»,- այս մասին «168 ժամի» հետ զրույցում ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ վերջին հայտարարությանը։ Նա նշել է, որ մշտապես ասել է, որ այդ հանգամանքը պետք է հաշվի առնել ներքին քաղաքականությունը վարելիս, ինչո՞ւ ոչ՝ նաև արտաքին, քանի որ տարածաշրջանում պատերազմն ավարտված չէ։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը երբեք չի հրաժարվել պատերազմի ցանկությունից, պարզապես այս կամ այն փուլում չի ունեցել աջակցություն աշխարհաքաղաքական կենտրոններից, ունեցել է լարված հարաբերություններ Արևմուտքի կամ Ռուսաստանի հետ։ «Բայց Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը ժամանակ էր տվել, թույլ է տալիս ենթադրել, որ Դուշանբեն, դրան հաջորդած հանդիպումները և սահմանին խաղաղությունը հիմնված էր Ադրբեջանի ցանկության վրա՝ ստանալ զիջումներ բանակցային սեղանին ՀՀ նոր իշխանություններից։ Մենք չգիտենք, թե փակ դռների ետևում ինչ հարցեր են քննարկվել, ինչպես են կողմերը փոխում կամ ձևավորում իրենց դիրքորոշումները, ինչ հանգամանքների ներքո, բայց ես ներկայումս դժվար եմ գտնում տրամաբանական թելը»,- ասել է նա։ Իսկ ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերն ասել է, որ ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխության ընթացքում կարող էր լինել էսկալացիա շփման գծում, սակայն տեղի չունեցավ, քանի որ հետհեղափոխական փուլից Ադրբեջանն ուներ բանակցային սպասելիքներ: «Քանի որ բոլորին է հայտնի, որ պատերազմական ճանապարհը լի է լինելու անկանխատեսելի կորուստներով հակամարտող երկրների և տարածաշրջանի համար, ուստի Ադրբեջանը որոշեց այդ ճանապարհով ընթանալ։ Ներկայումս բանակցային գործընթացի տրամաբանությունը հուշում է, որ չկան անիրատեսական ակնկալիքներ՝ կա որոշակի պրոցես բանակցություններում և առավել ակտիվ ու վտանգավոր շփման գիծ։ Կիսապատերազմական իրավիճակում յուրաքանչյուր պատճառ, պատրվակ կարող է օգտագործվել կողմերի կողմից։ Ուստի ինքս, չփորձելով խորը վերլուծություններ անել դավադրությունների հնարավորության մասին, կասեմ, որ ներքին քաղաքականությունն ու արտաքին քաղաքականությունն այս դեպքում առավել քան շաղկապված են, և ավելորդ զգուշավորությունը ոչ մի կողմի չէր խանգարի»,- ասել է նա»: