Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Կարծում եմ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան լինելու է բավականին սառը: Եկեք նաև հաշվի առնենք, որ Պուտինը չի գալիս Հայաստանի Հանրապետություն, այլ գալիս է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին: Այսինքն՝ օրակարգը ԵԱՏՄ-ն է, և հյուրընկալող կողմը պետք է իր օրակարգը ներկայացնի երկկողմ, որպեսզի պարզ դառնա՝ կլինի՞ երկկողմ բովանդակություն, թե՞ ոչ: Կարևորն այն է, որ հայկական կողմը հստակ օրակարգ ձևավորի»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասել է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ՀՀ կատարելիք այցի օրակարգին: Նա առաջարկում է հայկական երկկողմ օրակարգը ճշտել ՀՀ իշխանություններից, պարզել, թե ինչպիսի՞ փաստաթղթեր են այդ մասով ներկայացնում ռուսական կողմին, ինչպիսի՞ օրակարգ են տեսնում երկկողմ հանդիպման համար, ի՞նչ հարցեր են կարևորում, ինչպե՞ս են աշխատում երկկողմ հարաբերությունների ուղղությամբ:
«Ասեք, թե որն է Ձեր օրակարգը, և ռուսական կողմը կորոշի, քանի որ ընդունող կողմը Դուք եք: Ասեմ, որ ռուսական կողմն անընդհատ կերպով հսկայական քաղաքական ավանս է տրամադրում:
Առաջինը եղավ այն ժամանակ, երբ վարչապետի պաշտոնը ստանձնելուց 4 օր անց ռուսական կողմը շարունակեց ռազմատեխնիկական ոլորտի բանակցությունները:
Շարունակաբար դա տեղի է ունենում, երբ Ռուսաստանն անտեսում է հայկական կողմի այս կամ այն հայտարարությունը, ինչպես հետախուզության մասին ուղերձները, կամ Փաշինյանի ու Միրզոյանի հայտարարություններն այն մասին, որ՝ Արցախը Հայաստան է:
Ի՞նչ է նշանակում այդ հայտարարությունը, դա նշանակում է՝ բանակցային գործընթացի ավարտ, դա նշանակում է, որ 20-ամյա բանակցային գործընթացը սխալ է եղել: Գուցե փոքր-ինչ կոպիտ հնչի, բայց կասեմ՝ եթե այդ ուղղությամբ որևէ գործընթաց չի նախաձեռնվում, եթե իշխող ուժից որևէ պատգամավոր նման օրենսդրական նախագիծ չի ներկայացնում, ապա դա պարզապես շատախոսություն է և ուրիշ ոչինչ: Փաշինյանը նույնիսկ այդ մասին խոսել էր ավելի գեղարվեստական կոնտեքստում, իսկ Միրզոյանը՝ ոչ: Նման շատ այլ հայտարարություններ բավարար են, որպեսզի Մոսկվան նեղանա, նյարդայնանա, անհանգստանա»»,-գրում է թերթը: